Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Քաղաքական հող նախապատրաստող դիսկուրս՝ ապագա պահանջների կամ ռազմական ճնշման համար

Քաղաքական հող նախապատրաստող դիսկուրս՝ ապագա պահանջների կամ ռազմական ճնշման համար
22.05.2025 | 16:43

Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հայրենի Արևմտյան Ադրբեջան», իսկ վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է»։ Այսպիսով նա փաստացի ձևավորվում է ոչ թե վերացական պատմական նարատիվ, այլ՝ գործող քաղաքական ծրագիր, որի նպատակակետը Հայաստանի տարածքում ադրբեջանական ներկայության օրինականացում կամ դրա համար հիմքի ստեղծում է։

Ըստ էության՝ ալիևյան այս նարատիվն առաջին հերթին քաղաքական հող նախապատրաստող դիսկուրս է՝ ապագա պահանջների կամ ռազմական ճնշման համար։ Այն ծառայում է որպես «պատմական արդարության» քողարկմամբ տարածքային հավակնություն, որը կարող է վերածվել դիվանագիտական ճնշման, սահմանային անկայունության կամ անգամ ներխուժման հիմքի։

Ավելին, Ադրբեջանը սա օգտագործում է՝ ձևավորելու «բնական իրավունքի» թեզ, որի շուրջ կարող է համախմբել նաև թուրքական հանրային կարծիքը և սփյուռքյան ռեսուրսները։ Ինչպես «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը նախապատրաստեց 2020-ի պատերազմին և 2023-ի էթնիկ զտմանը, այնպես էլ «Արևմտյան Ադրբեջան» շղթան կարող է ծառայել որպես հաջորդ ռազմական փուլին նախապատրաստող գաղափարաբանություն։ Այսինքն՝ գաղափարական հիմքը արդեն կառուցվում է՝ հետագա ռազմական քայլի համար։

Հայաստանի իշխանության ներկայիս «խաղաղասիրական» դիրքավորումն ամբողջովին շրջանցում է այս ակնհայտ ծավալապաշտական հռետորաբանության հակազդելուն։ Ալիևը բազմիցս խոսել է այն մասին, որ իր ծրագրերը ժամանակի խնդիր են, իսկ այդ ընթացքում Հայաստանի ներսում ձևավորվում է լատենտ ու կրավորական միջավայր՝ առերևույթ «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Ասեմ նաև, որ այս լռությունն Ալիևի համար ուղղակի ազդանշան է՝ որ Հայաստանի ներսում չկա դիմադրություն, հետևաբար ավելի հեշտ է լեգիտիմացնել ապագա քայլերը՝ միջազգային հանրության աչքում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ